Միջազգային

Կոլումբիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ

Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտի Էլիկոիդալ կամրջի վրա ուսանողական ավտոբուսի մասնակցությամբ լուրջ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է RCN ռադիոկայանը։

«Քվինդիոյի ճանապարհներին տեղի ունեցած լուրջ վթարի հետևանքով զոհված 11 մարդկանց ինքնությունը հայտնի է»,- ասվում է ռադիոկայանի կայքում տեղադրված նյութում, որտեղ ներկայացված է զոհվածների ցուցակը։

Նշվում է, որ վթարի է ենթարկվել 26 մարդ տեղափոխող ավտոբուս, այդ թվում՝ Համբոլդտի համալսարանի ճարտարագիտական ​​ֆակուլտետի 23 ուսանող և երեք ուսուցիչ, որոնք վերադառնում էին Քինդիոյի ֆակուլտետ՝ պրակտիկայից։

Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը կորցրել է կառավարումը մեխանիկական անսարքության պատճառով։ Մեքենան բախվել է ցանկապատին՝ ուղևորներից մի քանիսին դուրս նետելով պատուհաններից։ Վիրավորները շտապ տեղափոխվել են տարածաշրջանի բժշկական հաստատություններ։