Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներով են փոխանակվել

Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ևս 307 ռուս զինծառայող, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ևս 307 ռուս զինծառայող»,- նշել են գերատեսչությունում, գրում է Ria.ru-ն։

Փոխարենը ուկրաինական կողմին են հանձնվել գերեվարված ուկրաինական զինված ուժերի 307 զինյալներ։

Նշվում է, որ վերադարձած զինվորներն այս պահին գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այնուհետեւ նրանց կբերեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման եւ վերականգնողական աշխատանքների համար։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ ռուսական կողմի նախաձեռնած գերիների լայնածավալ փոխանակումը շարունակվելու է։ Նախօրեին կայացել է գերիների լայնածավալ փոխանակման առաջին փուլը. Ռուսաստան են վերադարձել 270 զինծառայող և 120 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված Կուրսկի շրջանի քաղաքացիներ։

Փոխարենը ուկրաինական կողմին է փոխանցվել ուկրաինական զինված ուժերի 270 մարտիկ և 120 խաղաղ բնակիչ։ 1000-ը 1000-ի դիմաց 1000 բանտարկյալների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա առաջին բանակցություններում: