Հարվարդը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքի պատճառով, պահանջելով արգելքը ճանաչել անօրինական, հայտնում է CBS News-ը։
Ըստ կայքի՝ դատարանը ժամանակավորապես կասեցրել է Թրամփի վարչակազմի կողմից Հարվարդի համալսարան օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը։
ԱՄՆ շրջանային դատավոր Ալիսոն Բարոուզմ արձագանքել է Հարվարդի անհապաղ միջամտության խնդրանքին և լսումներ նշանակել մայիսի 29-ին՝ թույլ չտալով Թրամփի վարչակազմին չեղարկել Հարվարդի ուսանողական և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագիրը։
Համալսարանը նախկինում դատական հայց էր ներկայացրել՝ վիճարկելով հանրապետական վարչակազմի կողմից բյուջեի ավելի քան 2 միլիարդ դոլարի կրճատումները։