ԱՄՆ-ն առաջարկում է 2025թ․ հունիսի 1-ից սահմանել 50% մաքսատուրք Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին Truth սոցցանցի իր էջում գրել է նախագահ Թրամփը։
«Մեր բանակցությունները ԵՄ-ի հետ որևէ արդյունք չեն տալիս։ Առաջարկում եմ ուղղակի 50% մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա՝ սկսած 2025թ․ հունիսի 1-ից։ Այն ապրանքների վրա, որոնք պատրաստված կամ արտադրված են ԱՄՆ-ում, մաքսատուրք չի կիրառվի»,- գրել է Թրամփը։