Միջազգային

Զինված հարձակում՝ Համբուրգի երկաթուղային կայարանում․ կան վիրավորներ

Համբուրգի երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, հայտնում է Bild-ը։ 

Ըստ կայքի՝ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է կնոջ, սակայն պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ 

Ըստ կայքի՝ վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երեքինը՝ ծանր վիրավորվել։ Վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել։