Միջազգային

Հունգարիային կարող են զրկել ձայնի իրավունքից

Եվրախորհրդի մամուլի ծառայությունում ասվում է, որ նախարարներն արդեն ութերորդ լսումն են անցկացնելու Հունգարիայի նկատմամբ ԵՄ մասին պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ, որը թույլ է տալիս Եվրամիության հիմնարար արժեքների խախտման լուրջ սպառնալիքի դեպքում զրկել պետությանը ձայնից:

Ավելի վաղ LRT պարբերականը հայտնել էր, որ Եվրախորհրդարանում առաջարկել են ամբողջությամբ դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումը, մեղադրել են Բուդապեշտին ազատության սահմանափակման, ժողովրդավարության և դատարանների անկախության խաթարման, ինչպես նաև ԵՄ օրենսդրությանը և արժեքներին չհետևելու մեջ: