Միջազգային

Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը կտրուկ նվազել է

2025թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 63.586 միլիոն դալ ալկոհոլային խմիչք՝ ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ թեթև ալկոհոլային խմիչքների վաճառքը կտրուկ նվազել է՝ գրեթե 9.3 անգամ, հասնելով ընդամենը 645.9 հազար դալի։ Վերլուծաբանները այս միտումը կապում են նաև գնաճի հետևանքով ալկոհոլի թանկացման հետ։

Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ այս տվյալներում ներառված չէ ապօրինի շուկայի ծավալը։ «Ավելի ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ են ոստիկանության տվյալները, որոնք կարող են ցույց տալ չգրանցված ալկոհոլի ու տնային պայմաններում պատրաստվողների իրական ծավալները։