Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Զելենսկու և նրա վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, սակայն դրա օրինականության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, երբ բանը հասնի կարգավորման փաստաթղթերի ստորագրմանը․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահը հստակ արտահայտել է մեր դիրքորոշումը Զելենսկու լեգիտիմության և նրա ռեժիմի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ մենք, միևնույն է, չենք հրաժարվում իր և իր վարչակազմի հետ շփումներից, որպեսզի համաձայնեցնենք կարգավորման՝ բոլորին ձեռնտու սկզբունքները։ Այլ բան է, որ երբ բանը հասնի ստորագրմանը, ահա այդտեղ լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ եթե ստորագրեն նրանք, ում լեգիտիմությունը, մեղմ ասած, արդեն ոչ ոքի չի համոզում, ապա փոխարինողները կարող են կասկածի տակ դնել ձեռք բերված պայմանավորվածությունները», - հայտարարել Է Լավրովը։