Միջազգային

«Պատրաստ ենք աջակցել խաղաղության համաձայնագրի հարցում». Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես երեկ Հայաստանում էի։ Հայկական կողմը փորձում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն իրագործել՝ իր տարածքը, լոգիստիկ հնարավորությունները ներդնելով աշխարհամասային մեծ ծրագրերում»,- «Պատմական հարավային ռուսական հողեր. ազգային ինքնություն և ժողովուրդների ինքնորոշում» ֆորումի ժամանակ  ասել է ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն կողմ է, որ ողջ ենթակառուցվածքային ծրագրերն իրականացվեն. «Բայց որպեսզի «Խաղաղության խաչմերուկը» գործնականում կիրառվի, հարկավոր է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Մենք ի սրտե հաջողություն ենք ցանկանում։ Ընդամենը երեկ մենք ՀՀ վարչապետի ու նախագահի հետ քննարկում էինք դա»։ Լավրովը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է եղել Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների հիման վրա. «Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են»։

Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը էապես կբարձրացնի նաև աշխարհամասի այդ հատվածի մրցակցայնությունը։