Միջազգային

«Եթե Զելենսկու խունտան հույս ունի, դրանք պատրանքներ են». Լավրով

Ռուսաստանը չի կարող մարդկանց թողնել Կիևի ներկայիս ռեժիմի իշխանության տակ։ Եթե Զելենսկու խունտան հույս ունի, որ Ուկրաինան կշարունակի ապրել ներկայիս օրենքներով, դրանք պատրանքներ են․ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  

«Եթե, այսպես կոչված, կառավարությունը՝ Զելենսկու խունտան, հույս ունի, որ ինչ-որ կերպ պայմանավորվածություն ձեռք կբերվի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և այն, ինչ կմնա Ուկրաինայից, կապրի այն օրենքներով, որոնք նրանք ընդունել են, պատրանք է։ Դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։   

«Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ խոսում են ռուսերեն, այն նրանց համար հարազատ է, և նրանց խունտայի տակ թողնելը մեծ հանցագործություն կլինի»․ ընդգծել Է Լավրովը։