Եվրոպական արտաքին կապերի ծառայության (ԵԱԳԾ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է ԵՄ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին իր «X»-ի էջում գրել է Կարբոնելը։
«Մենք քննարկել ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին։ ԵՄ-ը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասվում է դիվանագետի գրառման մեջ։