Միջազգային

«Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ». Կավելաշվիլի

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ: Այս մասին վրացական «Իմեդի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», - ասել է Միխայիլ Կավելաշվիլին: