Լուկա Մոդրիչը մոտ է մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալուն:
Ինչպես հաղորդում է իսպանական COPE-ն՝ «Ռեալը» նախկինի պես նոր պայմանագիր չի առաջարկել 39-ամյա կիսապաշտպանին: Մոդրիչը կարող է հրաժեշտ տալ մադրիդցիների երկրպագուներին Լա Լիգայի վերջին տուրում՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 24-ին՝ «Սանտիագո Բեռնաբեուում»:
Նշվում է, որ Խավի Ալոնսոն, ով նոր մրցաշրջանից պետք է գլխավորի «Ռեալը», չի մասնակցել Մոդրիչի ապագայի վերաբերյալ որոշման կայացմանը: Խորվաթը թիմում կմնա միայն այն դեպքում, եթե մադրիդցիների ղեկավարությունը մտափոխվի ու նոր պայմանագիր առաջարկի։