Միջազգային

«Գերիների փոխանակումը Ստամբուլի հանդիպման գրեթե միակ արդյունքն է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման նախապատրաստման մանրամասները։ Նախագահը հայտարարել է, որ փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը Թուրքիայում կայացած հանդիպման գրեթե միակ իրական արդյունքն էր։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը հետևում է գործընթացի կազմակերպմանը և համաձայնագրի իրականացմանը։ Մասնակցում են գլխ․ հետախուզական վարչությունը, անվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզական ծառայությունը, ՆԳ նախարարությունը, խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարը և իմ գրասենյակի թիմը։ Մենք պարզում ենք յուրաքանչյուր անձի տվյալները, որը ռուսական կողմից ներկայացվել է ցուցակներում», - ասաց Զելենսկին։