Միջազգային

Մոսկվայի խոշոր օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել թռիչքի և վայրէջքի սահմանափակումների պատճառով․ հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: 

  • «Դոմոդեդովո» - 71 չվերթ
  • «Շերեմետևո» - 72 չվերթ
  • «Վնուկովո» - 19 չվերթ 

«Ռոսավիացիայից» էլ հայտնել են, որ ավելի քան 80 ինքնաթիռ, որոնք մայիսի 21-22-ը պետք է թռչեին Մոսկվայի շրջանի օդանավակայաններ, սահմանափակումների պատճառով ստիպված վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում։

«Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի տվյալներով՝ պահեստային օդանավակայաններում մայիսի 21-22-ը վայրէջք է կատարել 82 ինքնաթիռ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։