Միջազգային

80 սենատոր կաջակցի պատժամիջոցների օրինագծին, եթե Մոսկվան հրաժարվի բանակցություններից

ԱՄՆ-ում երկու կուսակցության ավելի քան 80 սենատոր պատրաստակամություն է հայտնել աջակցել օրինագծին, որն ուղղված է Ռուսաստանի դաշնակիցների վրա պատժամիջոցների ճնշման ուժեղացմանը, եթե Կրեմլը հրաժարվի Ուկրաինայում խաղաղության հաստատումից:

Այս մասին հայտնել են օրինագծի հեղինակներ՝ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը և հանրապետական Լինդսի Գրեհեմը:

Սենատորների առաջարկած պատժամիջոցներին պատրաստ է աջակցել Սենատի 100 անդամից 81-ը։ Առաջարկվում է սահմանափակումներ մտցնել, եթե Ռուսաստանը «հրաժարվի բարեխիղճ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ կայուն խաղաղության շուրջ կամ այլ ջանքեր գործադրի, ներառյալ՝ ռազմական ներխուժումը, որոնք կխաթարեն Ուկրաինայի ինքնիշխանությունը խաղաղության կնքումից հետո», - ասվում է սենատորների հայտարարության մեջ: 

Բացի այդ, օրինագծով առաջարկվում է 500% սակագին սահմանել ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ գնող երկրներից ներմուծվող ապրանքների համար: