Միջազգային

Ավստրալիայում ռեկորդային ջրհեղեղներ են գրանցվել. կան զոհեր

Ավստրալիայի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, շուրջ 23․000 տուն մնացել է ջրի տակ, 48․000 մարդ զրկված է կապի միջոցներից։

Իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ. փրկարարները մարդկանց տարհանում են տանիքներից և հեղեղված տարածքներից ուղղաթիռներով և նավակներով։ Կանխատեսվում է, որ առատ տեղումները կշարունակվեն, իսկ գետերի մակարդակը, հավանաբար, ավելի կբարձրանա։