Միջազգային

Թուրքիան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Թուրքիան գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից։ Այս մասին ասվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է վերջնական խաղաղության շահագրգռվածությունը, որն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։