Միջազգային

ԱՄՆ-ում սպանված դիվանագետները պատրաստվում էին նշանվել

Իսրայելի դեսպանատան սպանված աշխատակիցներ Յարոն Լիշչինսկին և Սառա Միլգրիմը հաջորդ շաբաթ պատրաստվում էին նշանվել։

Տղամարդն արդեն մատանի էր գնել և պատրաստվում էր Երուսաղեմում ամուսնության առաջարկ անել իր սիրելիին։

Հիշեցնենք, որ զույգը սպանվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանում միջոցառման ժամանակ՝ ահաբեկչի կրակոցներից։ 

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը հրապարակել է նրանց համատեղ լուսանկարը և հայտնել. «Յարոնն ու Սառան իրենց կյանքի լավագույն շրջանում էին։ Բառեր չկան մեր վիշտն արտահայտելու համար։ Մեր սրտերը նրանց ընտանիքների հետ են։ Դեսպանատունը նրանց հետ կլինի այս սարսափելի ժամանակներում»։