Բրազիլիայում ամուսինները 74 տարի միասին են ապրել և մահացել նույն օրը։ Օդիլետան և Պասկուալ դե Հարոն ամուսնացել են 1951 թվականին, ունեցել են 6 երեխա, միասին բիզնես են վարել և կառուցել իրենց սեփական աշխարհը։
Կյանքի վերջին տարիներին Պասկուալը հոգ էր տանում կնոջ մասին, ով տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ և պայքարում էր հաստ աղիքի քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2023 թվականին։
Տղամարդու հարազատները պատմում են, որ նա միայն մեկ բանի համար է աղոթել՝ նույն օրը Օդիլետայի հետ մահանալ։ Եվ այդպես էլ ստացվել է։ Կինը մահացել է առավոտյան, տղամարդը՝ տասը ժամ անց՝ իրենց ամուսնության 74-րդ տարեդարձից երկու օր հետո։