Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջին անգամ այցելել է ՆԱՏՕ-ի արևելյան թև։ Վիլնյուսում նա և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մասնակցել են գերմանական տանկային բրիգադի շահագործման հանձնման արարողությանը, որի թվաքանակը, ինչպես սպասվում է, ի վերջո կհասնի հինգ հազար մարդու։
«Սիրելի՛ լիտվացիներ, կարող եք հույս դնել Գերմանիայի և մեր զինվորների վրա։ Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը սեպ խրի մեր միջև», - ասել է Մերցը։
Լիտվայում բրիգադի ստեղծումը հատուկ նշանակություն է ստացել Դոնալդ Թրամփի «շրջադարձից» հետո, որը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն այլևս չի պնդելու Ուկրաինայում հրադադարի վրա։
Մինչ օրս Լիտվայում տեղակայվել է ընդամենը 800 զինծառայող։ Մերցը կարծում է, որ բրիգադը պետք է լիովին պատրաստ լինի մինչև 2027 թվականը։