Միջազգային

Ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում: Այս մասին մայիսի 21-ին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ-ից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը: Այդ մասին Թրամփը հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: