Միջազգային

ՄԹ-ն Չագոս արշիպելագը կփոխանցի Մավրիկիոսին

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Մավրիկիոսի հետ Չագոս արշիպելագի փոխանցման մասին համաձայնագիր կստորագրի: Դիեգո Գարսիա կղզու վրա գտնվող բրիտանա-ամերիկյան ռազմաբազայի տարածքը Բրիտանիան կվարձակալի 99 տարով, հայտնում է Telegraph-ը:

Նախկինում բանակցությունները կանգ էին առել ԱՄՆ-ում նախագահի փոփոխության պատճառով, քանի որ Թրամփի վարչակազմին ժամանակ էր պետք՝ ուսումնասիրելու պայմանները: Չագոսը, որը հայտնի է որպես Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածք, ռազմավարական նշանակություն ունի, և Դիեգո Գարսիայի ավիաբազան օգտագործվում է Մերձավոր Արևելքում գործողությունների համար:

Բանակցությունները Մավրիկիոսի հետ սկսվել են 2019-ին՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Բրիտանիայի պարտությունից հետո: Լեյբորիստական կառավարությունը Չագոսը փոխանցելու մտադրությունը հայտնել է 2024 թվականի հոկտեմբերին: