Միջազգային

Վրաստանի արձագանքը Ռուբիոյի սուր հայտարարությանը

Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որևէ հիմք չունի կասկածի տակ դնել Վրաստանի հետ համակարգային համագործակցությունը: 

Մակա Բոչորիշվիլին մեկնաբանել է Սենատում Վրաստանի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը: 

«Ես չեմ կարծում, որ վրացական կառավարության նկատմամբ կարող է նման գնահատական գոյություն ունենալ, ես չեմ կարծում, որ նման գնահատականի համար որևէ հիմք կա։ Մենք ունեցել և շարունակում ենք շատ լավ համակարգային համագործակցություն ունենալ ԱՄՆ - ի հետ, երբ խոսքը գնում է համակարգային համագործակցության մասին, և որևէ հիմք չկա այդ համագործակցությունը կասկածի տակ դնելու», - հայտարարել է Բոչորիշվիլին։  

Նրա խոսքով՝ դատելով ամեն ինչից՝ ԱՄՆ վարչակազմը դեռևս չունի ձևավորված դիրքորոշում Վրաստանի նկատմամբ, և դա հիմնական հետևությունն է, որը կարելի է անել պետքարտուղարի ասածից: 

Նա նաև նշել է, որ 30 տարի շարունակ Վրաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է: 

Հատկանշական է, որ պետքարտուղար Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, պատասխանելով Վարստանի վերաբերյալ հարցին, հայտարարել է. «Միացյալ Նահանգների նպատակն է հետևել  ազգային շահերին, ուստի մենք ինքներս մեզ հարց ենք տալիս. արդյո՞ք հակաամերիկյան կառավարության գոյությունը համապատասխանում է մեր շահերին աշխարհի կարևոր տարածաշրջանում»: