Միջազգային

Ալիևը նոր պահանջ է առաջ քաշել

Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայում կազմակերպված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությանը վերաբերող համաժողովի մասնակիցներին։ 

Ըստ նրա՝ այդ հարցը չի վերանա Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ տեղի չի ունեցել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը, և այդ ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։

«Ուզում եմ մասնավորապես ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այդ ցանկությունն այս տեսքով ներկայացնելուց։ Այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ չի իրականացվել վերադարձը։ Անշուշտ, անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն նաև իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին»,- ասվում է Ալիևի ուղերձում։