ԱՄՆ դաշնային իրավապահները Կալիֆորնիայում և Ֆլորիդայում ձերբակալել են 13 անձի, որոնք կապված են հայկական կազմակերպված հանցախմբի հետ։ Բանդան գործել է Սան Ֆերնանդո հովտում։ Նրանց մեղադրում են սպանության փորձի, առևանգման, առցանց 83 միլիոն դոլարի գողության, զենքի ապօրինի պահման, բանկային և քարտային խարդախությունների մեջ։
Համաձայն քրեական գործերին կցված վկայագրերի՝ հայկական կազմակերպված հանցախումբը՝ կապված ռուսական մաֆիայի հետ, Լոս Անջելեսը դարձրել է ԱՄՆ-ում իր գործունեության կենտրոն։ 2022 թվականից ի վեր խմբավորման երկու տեղական առաջնորդներ՝ հայտնի որպես «հեղինակություններ», միմյանց դեմ պայքար են մղել տարածքային վերահսկողության համար՝ սպանության փորձերի և առևանգման պատճառ հանդիսանալով։
Մեղադրյալների շարքում են Արա Արթունին (մեղադրվում է ռեկետի նպատակով սպանության փորձի մեջ) և Ռոբերտ Ամիրյանը (առևանգում)։
Հանցախումբը թիրախավորել է Amazon-ից ապրանքափոխադրումները՝ բեռնափոխադրող ընկերությունների անվան տակ։ Ըստ Amazon-ի՝ գողացված ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է 83 միլիոն դոլարը։
Ձերբակալությունների ընթացքում առգրավվել է շուրջ 100․000 դոլար կանխիկ գումար, 14 միավոր զենք և 3 զրահապատ մեքենա։ Մեկ անձ դեռ որոնվում է։
Գործը քննվում է «Վերադարձ Ամերիկային» (Operation Take Back America) նախաձեռնության շրջանակում՝ ուղղված միջազգային հանցախմբերի դեմ պայքարին։