Միջազգային

«ՆԱՏՕ-ի հայեցակարգը հակաչինական բնույթ ունի՝ կրելով ՌԴ-ին զսպելու մոտեցում». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իրեն միշտ դիրքավորել է որպես իր անդամ պետությունների տարածքային պաշտպանության միավոր, սակայն այս հայեցակարգը փոխվել է։ 

«Այսօրվա պարագայում ՆԱՏՕ-ի պետությունների համար տարածքային սպառնալիքը բխում է Հարավչինական ծոցից, Թայվանի նեղուցից, Հարավ-արևմտյան Ասիայից և այլն։ ՆԱՏՕ-ն ուզում է անվտանգության համակարգը վերածել համամայրցամաքայինի։ Նրանք ուզում են դա անել բացառապես իրենց վերահսկողության ներքո։ Դա հայեցակարգի պարտադրանք է, որը հակաչինական բնույթ ունի՝ կրելով ՌԴ-ին զսպելու մոտեցում»,- ասել է Լավրովը։