ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում մի քանի կարևոր հայտարարություններ է արել և անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ երկրի քաղաքականությանը։
Անրադառնալով Ֆինլանդիայի և Նորվեգիայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման վերաբերյալ հարցին՝ Թրամփն ասել է.
«Բոլորովին անհանգստացած չեմ։ Այս երկու երկրները լիովին անվտանգ կլինեն»։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցին և ընդգծել, որ դա կլինի միայն իր որոշումը․
«Կտեսնենք, թե ինչպես կպահի իրեն Ռուսաստանը։ Կտեսնենք, թե ինչ կպատահի... Գիտեք, մենք հիմա բավականին կարևոր ժամանակահատվածում ենք։ Երեկ ես երկուսուկես ժամ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ։ Ես նաև խոսեցի համարյա բոլոր եվրոպացի առաջնորդների հետ, և կարծում եմ, որ մենք երեկ շատ լավ զրույց ունեցանք», - ասել է Թրամփը։