Միջազգային

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը բազմաթիվ հնարավորություններ կբացի». Էրդողան

Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում են Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին․

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Եթե երկու երկրների միջև հաջողվի մշտական խաղաղություն հաստատել, դա շատ հնարավորություններ կբացի մեր թյուրքական աշխարհի համար: Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահն՝ իմ եղբայր Ալիևը, պատմության մեջ կմնա որպես տարածաշրջանում խաղաղություն բերող առաջնորդ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն այս շրջանակում խոսել է նաև Միջին միջանցքի մասին և այն ռազմավարական որակել թյուրքական աշխարհի համար․

«Մենք մեծապես կարևորում ենք կազմակերպության շրջանակներում համագործակցությունը Միջին միջանցքի հաջողության համար և ակնկալում անդամ երկրների աջակցությունը։ Նախկինում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր՝ Գազայում, տեղի ունեցած ողբերգությունները հիշեցնում են մեզ, որ մենք պետք է մտածենք մեր սահմաններից դուրս»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։