Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող հարցերն առաջին հերթին պետք է լուծվեն տեղի երկրների և մերձակա հարևանների կողմից․ հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետություններն իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղի երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ դա ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, տեղի երկրների շահերի արհամարհմանը»,- ասել է նա։
Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ն պատրաստակամ է Երևանի և Բաքվի հետ աշխատել՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ուղիների համատեղ ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այս հարցերի ամուր հիմք է 2020-2022 թթ. եռակողմ համաձայնագիրը։
ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև «3+3» ֆորմատի մասին և այդ շրջանակում հաջորդ նիստերի անցկացման մասին։ Նա շեշտել է, որ «Մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային ձևաչափի զարգացման հարցում»
«Մենք խոսեցինք, թե որտեղ կարող է անցկացվել «3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար հետ պայմանավորվել, մենք կարող ենք նրանց աջակցել՝ ապահովելու նիստերի շարունակականությունը։ Մենք կողմ ենք, որ հաջորդ երկու հանդիպումները տեղի ունենան Հայաստանում և Ադրբեջանում»,- ասել է Լավրովը։
ՆՐա խոսքով, «Ընդհանրապես, մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներով. խոսեցինք անկեղծ՝ չթաքցնելով էմոցիոնալ դիրքորոշումների առանձնահատկությունները: Այդպիսի առանձնահատկություն կա ցանկացած երկու երկրների միջև հարաբերություններում»։