Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձի նկատմամբ դատարանի որոշումն ի կատար Է ածվել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել։
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին․ Իրանի քաղաքացին մուտք էր գործել պահակակետ և սպանել անվտանգության ծառայության պետին, իսկ դեսպանատան անվտանգության ծառայության երկու աշխատակից վիրավորվել էին։