Միջազգային

Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot համակարգերը փոխանցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և դաշնակիցները աշխատում են Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու ուղղությամբ, սակայն նույնիսկ սեփական կարիքների համար դրա պակասն ունեն։

«ԱՄՆ-ն ընդունում է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն պետք է ավարտվի բանակցություններով»,- հավելել է Ռուբիոն։