Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել է, որ Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ի հետ ներդրումային և տնտեսական ոլորտներում հնարավոր փոխշահավետ նախագծերի շուրջ աշխատանքը:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո ՌԴ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով:
«Մենք կշարունակենք ԱՄՆ -ի հետ աշխատել ներդրումային և տնտեսական ոլորտներում հնարավոր փոխշահավետ նախագծերի վրա»,-գրել է Դմիտրիևը Telegram-ի իր ալիքում: