Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական լրատվական գործակալություններին պատմել է երկուշաբթի օրը տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի այլ մանրամասներ:
Ուշակովը պնդում է, որ մայիսի 7-ի գիշերը Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի վրա ոչ միայն դրոններով, այլև Storm Shadow թևավոր հրթիռներով։
«Մեր նախագահն ընդգծել է վերջերս նշվող մեծ հաղթանակի հոբելյանի նշանակությունը և հիշեցրել, որ տոնակատարության նախաշեմին Ռուսաստանը հայտարարել է եռօրյա հրադադարի մասին։ Դրանից հետո մայիսի 6-ի, լույս 7-ի գիշերը Ուկրաինան ռուսական տարածքի վրա արձակել է 524 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ամերիկյան Storm Shadow հրթիռներ, որոնց մեծ մասը ուղղվել է դեպի Մոսկվա», - Ուշակովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»: