Միջազգային

«Չեմ ասի, թե որն է այդ կարմիր գիծը». Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, քանի որ «առաջընթացի հնարավորություն կա», և հավատում է, որ Պուտինը խաղաղություն է ուզում։

Հարցին, թե վստահում է արդյոք Կրեմլի ղեկավարին, Թրամփը նույնպես դրական պատասխան է տվել:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինային ռազմական օգնությունը մեծացնելու տարբերակը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դեռևս հավատում է Ռուսաստանի հետ պատերազմի խաղաղ կարգավորման հնարավորությանը։

«Ես կարմիր գիծ ունեմ գլխումս, երբ դադարեցնեմ ճնշում գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի վրա։ Բայց չեմ ասի, թե որն է այդ կարմիր գիծը», - հավելել է Թրամփը։