ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել վենեսուելացի մոտ 350 հազար միգրանտների պաշտպանությունից զրկելու՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրությանը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի։
Այս որոշումը կվերաբերվի Վենեսուելայից ժամանած 348․202 միգրանտի, որոնց 2023 թվականին «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ» են տրամադրել: Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը որոշել էր նրանցից հետ կանչել այդ կարգավիճակը, սակայն Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը վետո էր դրել որոշման վրա: Այժմ Գերագույն դատարանը կանգնել է իշխանությունների կողքին։