Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման սարքեր

Սիսիանի մերձակայքում տեղադրվել է ռուսական արտադրության ժամանակակից ռադիոնավիգացիոն համակարգ՝ VOR/DME 2700. հայտնում է Ростех պետական կորպորացիան։ Սարքավորումն անցել է բոլոր փորձարկումներն ու նախատեսված է բարելավել օդային երթևեկության անվտանգությունն ու ճշգրտությունը՝ հատկապես լեռնային և բարդ եղանակային պայմաններում։

VOR/DME 2700 համակարգը նախատեսված է օդանավերի դիրքը որոշելու համար։ Այն աշխատում է ուլտրալարման հաճախականությունների տիրույթում և կարող է միաժամանակ սպասարկել մինչև 200 օդանավ։ Համակարգը համապատասխանում է Միջազգային քաղավիացիայի կազմակերպության (ICAO) պահանջներին և խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես ավիաուղիներում նավարկության, այնպես էլ վայրէջքի ժամանակ որպես լրացուցիչ օգնություն։

«Ռադիոմայակը ապացուցել է իր հուսալիությունն ու բարձր արդյունավետությունը՝ շահագործվելով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Խաբարովսկում և Նովոսիբիրսկում։ Այժմ այն ամբողջությամբ փորձարկվել է նաև Հայաստանում, ինչը նոր հնարավորություն է բացում տեղական օդային երթևեկության զարգացման համար»,- նշել է «Ազիմուտ» ընկերության փոխտնօրեն Ալեքսեյ Գալչենկովը։