Միջազգային

«Մենք արտառոց պայմաններ առաջ չենք քաշել Հայաստանի համար». Ալիև

«Ադրբեջանն է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնողը»․ ինչպես հաղորդում են ադրբեջանական զլմ-ները, այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար:

Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել դրանք, բայց, ամենայն հավանականությամբ, կընդունեն, քանի որ մենք արտառոց պայմաններ առաջ չենք քաշել»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: