Միջազգային

Իրանը ԱՄՆ-ից ստացել է բանակցությունների նոր փուլի առաջարկը

Թեհրանն ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել և քննարկում է այն․ հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Երկու օր առաջ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների 5-րդ փուլի անցկացման ամսաթիվը որոշված է, սակայն սպասում է հաստատմանը, որի մասին շուտով կհայտարարվի:

«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ - ի անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը և դիտարկում ենք այն»,-Ղարիբաբադիի խոսքը մեջբերում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը: