Միացյալ Թագավորությունն ու Եվրամիությունը Բրեքսիթից հինգ տարի անց առաջին անգամ միմյանց ընդառաջ քայլ են կատարել: Մի քանի ամսվա բանակցություններից հետո, նրանք համաձայնել են վերացնել սահմանային որոշ խոչընդոտներ և ստորագրել են համաձայնագիր՝ անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության վերաբերյալ:
«Այսօր մենք փակում ենք մի էջ և բացում նոր գլուխ մեր յուրահատուկ հարաբերություններում»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Սա պատմական պահ է: Եվ սա հաջողություն է»:
Սթարմերն համաձայնագրերը կոչել է նշանակալի՝ հավելելով, որ դրանք ձեռնտու են երկու կողմին. «Բրիտանիան վերադառնում է համաշխարհային բեմ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք առևտրային գործարքներ ենք կնքել Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա: