Միջազգային

«Զելենսկին ուժեղ տղա է, և նրա հետ գործ ունենալը հեշտ չէ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը: 

Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում իրավապահ մարմինների պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Ես ասացի՝ ուկրաինացիները պատրաստ են հրադադարի։ Նրանք պատրաստ են խաղաղ բանակցությունների», - ընդգծել է նա։ 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան բավարար քայլեր է անում դրան հասնելու համար, Թրամփն ասել է, որ իրեն ժամանակ է պետք հետևություններ անելու համար:

«Ավելի լավ է՝ ձեզ ասեմ մոտ երկու շաբաթից, քանի որ չեմ կարող ասել այո կամ ոչ: Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է։ Նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել: Հուսով եմ, որ պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը», - հավելել է Թրամփը: