Միջազգային

ԵՄ-ը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։  

Նրա խոսքով՝ փաթեթն ընդգրկում է, այսպես կոչված, ռուսական «ստվերային նավատորմի» գրեթե 200 նավ։ 

«Նոր միջոցառումները նաև ուղղված են հիբրիդային սպառնալիքների և մարդու իրավունքների դեմ պայքարին։ Ռուսաստանի դեմ պատրաստվում են լրացուցիչ պատժամիջոցներ։ Որքան երկար Ռուսաստանը պատերազմ մղի, այնքան ավելի կոշտ կլինի մեր պատասխանը», - գրել է նա «X»-ի իր էջում։