Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, ով մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 25-27-ը կկայանա Թուրքիայի արտգործնախարարի աշխատանքային այցը Մոսկվա։ Նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա», - ասել է նա։