Միջազգային

«Ուկրաինայի խաղաղության գործընթացը փակուղի է մտել». Վենս

Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ուկրաինական հակամարտության լուծման ճանապարհին այնքան շատ խոչընդոտներ կան, որ դժվար է որևէ կոնկրետ բան առանձնացնել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Պուտինը, կարծես, այնքան էլ չի հասկանում, թե ինչպես դուրս գալ պատերազմից։ 

Վենսը նշել է, որ եթե Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, ԱՄՆ-ն ստիպված կլինի ասել, որ «դա իր պատերազմը չէ»: