Ֆրանսիայի արտաքին հետախուզական ծառայությունը՝ DGSE-ն այսօր արձագանքել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հայտարարություններին, ըստ որոնց՝ ֆրանսիական ծառայության ղեկավարն իրեն խնդրել է արգելափակել Ռումինիայում պահպանողակններին աջակցող օգտահաշիվները՝ նախքան այդ երկրի նախագահական ընտրությունները։
Պաշտոնական հայտարարությունում նշվում է. «DGSE-ն կտրականապես հերքում է, թե երբևէ արվել են այդպիսի պահանջներ՝ կապված ընտրական գործընթացի հետ»:
40-ամյա տեխնոլոգիական գործարարը կիրակի ուշ երեկոյան «X»-ի իր էջում գրել էր, որ Ֆրանսիայի հատուկ ծառայության ղեկավար Նիկոլա Լեռները այս գարնանը իրեն է դիմել՝ պահանջելով արգելափակել պահպանողականներին աջակցող ձայները Ռումինիայում։
«Ես մերժեցի։ Մենք Ռուսաստանում, Բելառուսում կամ Իրանում ցուցարարներին չենք արգելափակել։ Եվրոպայում էլ չենք սկսելու դա անել», – նշել է Դուրովը։
Դուրովը նաև կասկածելի կերպով ակնարկել է, որ Ֆրանսիայի կառավարությունը փորձել է միջամտել ռումինական ընտրություններին՝ իր Telegram ալիքում տեղադրելով հաղորդագրություն, որտեղ չի նշել երկրի անունը, բայց օգտագործել է ֆրանսիական բագետի պատկեր։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և DGSE-ն կտրականապես հերքել են միջամտության մեղադրանքները։