Չինաստանի Առևտրի նախարարությունը մայիսի 18-ին հայտարարել է, որ հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ճապոնիայից և Թայվանից ներկրվող POM կոպոլիմերների նկատմամբ՝ հասցնելով մինչև 74.9%-ի։
POM կոպոլիմերները՝ ինժեներական պլաստիկի տեսակ են, որոնք կարող են մասնակիորեն փոխարինել մետաղները (օրինակ՝ պղինձ, ցինկ) և կիրառվում են ավտոմասերում, էլեկտրոնիկայում ու բժշկական սարքավորումներում։
Այս քայլը հաջորդում է ԱՄՆ-ի կողմից մայիսին չինական էլեկտրամոբիլների և չիպերի նկատմամբ սուր սակագնային բարձրացումներին։
Մաքսատուրքի չափերը՝ ըստ երկրների
- ԱՄՆ՝ մինչև 74.9%
- Եվրամիություն՝ 34.5%
- Ճապոնիա՝ 35.5%,
բացառություն՝ Asahi Kasei Corp՝ 24.5%
- Թայվան՝ ընդհանուր՝ 32.6%,
Formosa Plastics՝ 4%
Polyplastics Taiwan՝ 3.8%
Նախարարությունը դեռ հունվարին հայտարարել էր նախնական քննության արդյունքների մասին՝ հաստատելով դեմպինգի փաստը և սահմանել ժամանակավոր միջոցառումներ։