Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան։ Դա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին։ Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հուսալի ճանապարհ կհարթի»,- ասել Է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: