ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որը մետաստազներ է տվել դեպի ոսկորներ։ Այս մասին հայտնել է նրա գրասենյակը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է ուրբաթ օրը՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։ Ներկայումս նա ընտանիքի հետ քննարկում է բուժման հնարավոր տարբերակները։
Ուրոլոգ Հերբերտ Լեպորի խոսքով՝ նման ախտորոշմամբ տղամարդիկ կարող են ապրել 5-10 տարի կամ ավելի, քանի որ վերջին տարիներին բուժման մեթոդները զգալիորեն զարգացել են։
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Բայդենի առողջական վիճակին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում և հայտնելով իր աջակցությունը։