ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ քաղցկեղ ախտորոշմանը։
«Ես և Մելանյան տխրել ենք Ջո Բայդենի բժշկական ախտորոշման կապակցությամբ:
Ջերմ մաղթանքներ ենք հղում Ջիլին և ընտանիքին՝ Ջոյին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- գրել է Թրամփը՝ սոցցանցի իր էջում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որը մետաստազներ է տվել դեպի ոսկորներ։