ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները զրուցել են Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից առաջ։
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նա խոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև այսօր նախատեսված հեռախոսազրույցից առաջ։
«Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցի նախօրեին առաջնորդները քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը և նախագահ Պուտինի կողմից խաղաղության բանակցություններին լուրջ վերաբերմունք ցուցաբերելու կարևորությունը», – ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։
Բացի այդ, հինգ արևմտյան տերությունների առաջնորդները, ըստ մամուլի հաղորդագրության, քննարկել են նոր պատժամիջոցների հնարավորությունը՝ այն պարագայում, եթե Ռուսաստանը լուրջ վերաբերմունք չցուցաբերի հրադադարի և խաղաղության շուրջ բանակցություններին։